Մոսկվայում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Մոսկվայում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են մի շարք ակտուալ երկկողմ հարցեր, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ ռեգիոնալ անվտանգությանը եւ մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։