Առաջարկել են հանրաքվե անցկացնել՝ մարմնավաճառությունն ու մարիխուանան Ուկրաինայում օրինականացնելու համար

Առաջարկել են հանրաքվե անցկացնել՝ մարմնավաճառությունն ու մարիխուանան Ուկրաինայում օրինականացնելու համար

Մարիխուանայի եւ մարմնավաճառության օրինականացման հետ կապված հարցերը Ուկրաինայում պետք է լուծվեն հանրաքվեով։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ՆԳ նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն։ Այս մասին հայտնում է «Ուկրաինա 24» ՀԸ-ն։ Խոսքը այս դեպքում միայն բուժական նպատակներով մարիխուանայի օրինականացման մասին է։ Փոխնախարարը սակայն նկատել է, որ դա ժամանակի հարց է, եւ այժմ հասարակությունը դրան դեռ պատրաստ չէ։ Այսպես, մարիխուանայի նշանակումը պետք է կատարվի միայն բժշկի կողմից եւ այն էլ այն դեպքում, երբ դեղամիջոցներով հնարավոր չէ կազմակերպել բուժումը։ Գերաշչենկոն նաեւ ասել է, որ Գերմանիայում լավ օրինակ կա մարմնավաճառության հետ կապված, երբ մարմնավաճառները գրանցված են, օրինական կերպով են գործում եւ հարկեր են վճարում։