Ոռոգման ջուրը կտրվի ջրաչափով. բնակիչները մտավախություն ունեն

Ոռոգման ջուրը կտրվի ջրաչափով. բնակիչները մտավախություն ունեն

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ոռոգման ջուրը բնակիչներին ջրաչափով է տրվելու։ Այս մասին մեզ ահազանգել է բնակավայրի բնակիչներից մեկը` նշելով,թե մտավախություն ունի, որ ջրաչափի առկայության դեպքում հնարավոր է շատ ավելի գումար վճարեն։

Նալբանդյանի վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ շինարարական աշխատանքներ կատարվում են, սակայն համակարգը դեռեւս չի փորձարկվել. «Գյուղացիներից ոչ ոք դեռ չի օգտվել, չենք կարող բացասական, դրական կողմերն ասել։ Մեր գյուղի ամենակարևոր բանն այն է, որ երբեւէ ջրի խնդիր չենք ունեցել, մեր տարածքում ջուրը ինքնահոս է գալիս` Արաքս գետից։ Իմ կարծիքով` ջրաչափով ջուրն ավելի արդյունավետ կբաշխվի, ջուրն անիմաստ չի կորի»։

Վարչական ղեկավարը նշեց, թե դեռեւս չգիտի` ջրաչափի դեպքում գնային մեծ փոփոխություն կլինի թե ոչ. «Կարող եմ ասել, իմ կարծիքով, շատ լավ կլինի»։