Դիտավորյալ սադրանք է․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի մեղադրանքների մասին

Դիտավորյալ սադրանք է․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի մեղադրանքների մասին

«Ռուսական հրթիռների» մասին Լեհաստանի հայտարարությունները միտումնավոր սադրանք են՝ նպատակ ունենալով լարել իրավիճակը։

Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում։

«Պրժևոդուվ բնակավայրում «ռուսական» հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին՝ լեհական լրատվամիջոցների և պաշտոնյաների հայտարարությունները դիտավորյալ սադրանք են՝ իրավիճակը սրելու նպատակով։ Ուկրաինա-լեհական պետական ​​սահմանի մերձակայքում գտնվող թիրախներին հարվածներ չեն հասցվել»,- ասվում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության Telegram-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունն ընդգծել է, որ դեպքի վայրից լուսանկարված արկերի բեկորները կապ չունեն ռուսական սպառազինության հետ։

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի առաջնորդների հետ հանդիպումից հետո նույնպես հաստատել է ռուսական կողմի կարծիքը՝ նշելով, թե ոչ մի ապացույց չկա, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռներն արձակվել են Ռուսաստանից։