Աջակցել է իրանցի կանանց

Աջակցել է իրանցի կանանց

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հանրայնորեն աջակցել է իրանցի կանանց, ովքեր պայքարում են իսլամադավան կնոջ հագուստի մաս կազմող գլխի ծածկոց կրելու դեմ։ Նա հրապարակել է Մահսի Ամինայի լուսանկարն իր անձնական բլոգում եւ ի նշան իրանցի կանանց պաշտպանության գրել է․ «Խաղաղություն բոլոր մարդկանց»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի տասնութին հայտնի է դարձել, որ Իրանում կանայք դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ ձերբակալված աղջկա զոհվելու։ Աղջիկը զոհվել էր այն պատճառով որ իսլամադավան կնոջ հագուստի մաս կազմող հիջաբ չէր կրել։ Ականատեսները հայտնել են, որ աղջկան ծեծել են բերման ենթարկելու ժամանակ՝ ոստիկանական մեքենայում։ Աղջկա ծնողները հայտարարել են, որ Մահսի Ամինան առողջական խնդիրներ չի ունեցել։ Համաձայն աղջկա ազգականներից մեկի հավաստիացման, Մահսի Ամինային ծեծված տեղափոխել են հիվանդանոց, միացրել արհեստական շնչառության սարքին։ Նա գտնվել է կոմայում։ Մի քանի օր անց արհեստական շնչառության սարքն անջատել են ու նրան հայտարարել մեռած։