«Հրապարակ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները Երևանում «երկուսը մեկում են անելու»

«Հրապարակ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները Երևանում «երկուսը մեկում են անելու»

Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Մոնարխի» սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի եւ Կամո Ավագումովի, մոտ օրերս ժամանելու են Երեւան։ Մարտի 2-ին Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60-ամյակն է։ Այն, մեր տեղեկություններով, նշելու են Կարապետյանների կառուցած նոր ռեստորանում, որը կոչել են «Բենեդիկտ»։ Այսինքն՝ այդ օրը «երկուսը մեկում են անելու»՝ ե՛ւ ռեստորանի բացումը, ե՛ւ ծննդյան արարողությունը։