«Հրապարակ». Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից

«Հրապարակ». Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից

Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սեւ ցուցակում, այլեւ նրա ընկերները, հարազատները։ Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։ Կարող է կեսգիշերին ինչ-որ տեղեկություն ստանալ եւ «դավաճանի» ընկերոջը, մտերիմին ստիպել, որ նա հավատարմության երդում տա, հրաժարվի ընկերոջից, «արյամբ» քավի հեռացողի մեղքը։ Թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկում նրանց։