Փոխադարձ վիրավորանքներ, ակցիա, լարված մթնոլորտ Ռ․Քոչարյանի գործով նիստին․ տեսանյութ

Փոխադարձ վիրավորանքներ, ակցիա, լարված մթնոլորտ Ռ․Քոչարյանի գործով նիստին․ տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգագվիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում  է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստին։ 

Նիստին ներկա են Ռ․Քոչարյանի աջակիցները եւ դրան դեմ արտահայտվողներ։ Դատական նիստերի դահլիճում բավականին լարված մթնոլորտ է, երկու կողմը իրար պարբերաբար վիրավորանքներ են հասցնում։ Քոչարյանի աջակիցները նրան դիմավորեցին «հերոս», իսկ մյուս կողմը «մարդասպան» վանկարկումներով։

Նիստի մեկնարկից հետո Քոչարյանի աջակիցները ակցիա իրականացրին՝ վեր պարզելով պաստառներ, որոնց վրա Դանիբեկյանի լուսանկարն էր։ Կարգադրիչներն արագ հեռացրին պաստառները։