Այսօր՝ «Սիթի»-«Ռեալ», «Բավարիա»-«Արսենալ»

Այսօր՝ «Սիթի»-«Ռեալ», «Բավարիա»-«Արսենալ»

Այսօր՝ ապրիլի 17-ին, կմեկնարկի աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Անգլիայում «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ Մյունխենում «Բավարիան» կխաղա Լոնդոնի «Արսենալի» հետ։ Նշենք, որ դիմակայությունների առաջին հանդիպումներում թիմերն այդպես էլ չէին պարզել հաղթողին։ Մադրիդում «Ռեալը» 3-3 էր խաղացել «Սիթիի» հետ, «Արսենալը» 2-2 «Բավարիայի» հետ։