Նոր զարգացումներ սկանդալից հետո․ ի՞նչ է պահանջում Մեսսին

Նոր զարգացումներ սկանդալից հետո․ ի՞նչ է պահանջում Մեսսին

Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Լորյանից» կրած 1։3 հաշվով պարտությունից ժամեր անց Լիոնել Մեսսին, ինչպես հայտնի է,  լքել էր PSG-ի ճամբարն ու մեկնել Սաուդյան Արաբիա: Մեսսին ակումբի ղեկավարներին տեղյակ չէր պահել այդ մասին, ինչի արդյունքում նա հեռացվել է թիմից մոտ երկու շաբաթով: Արգենտինացու ծառայություններով, նշենք, շարունակում են հետաքրքրվել «Բարսելոնան» ու «Ալ-Հիլալը»։

Մեսսիի ու ֆրանսիական ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն մարզական հեղինակավոր պարբերականների պնդմամբ՝ բանը դրան չի հասնելու, ֆուտբոլիստը լքելու է Փարիզը առաջիկա 10 օրերի ընթացքում։ Այս պահին «Բարսելոնա» վերադարձը ավելի հավանական է համարվում, քան «Ալ-Հիլալի» տարբերակը։

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ արգենտինացին անձամբ ուզում է «Բարսա» վերադառնալ, անգամ պատրաստ է աշխատավաձի կտրուկ նվազեցման։ Եթե Լիոնել Մեսսին ի վերջո տեղափոխվեց «Բարսելոն», ապա նա տարվա համար ընդամենը 10 միլիոն եվրո է վաստակելու, ինչը երեք անգամ քիչ է նրա ներկայիս աշխատավարձից, իսկ «Ալ-Հիլալ» տեղափոխությունը նրան կարող է դարձնել աշխարհում ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը, նա նույնիսկ կշրջանցի Ռոնալդուին, ով տարվա համար 200 միլիոն է վաստակում։ Ի դեպ, AS-ի տեղեկություններով, Մեսսին «Բարսայի» ղեկավարության առաջ մի քանի պայման է դրել։ Դրանցից մեկն այն է, որ վերադարձի դեպքում իրենց պիտի վերադարձվի հարազատ 10 համարը։