Պենտագոնը ՀՀ-ին հանել է Defender 23 զորավարժությունների մասնակիցների ցուցակից

Պենտագոնը ՀՀ-ին հանել է Defender 23 զորավարժությունների մասնակիցների ցուցակից

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր Defender 23 երկամսյա զորավարժությունների անցկացման մասին։

Դրանք, ըստ Պենտագոնի, կսկսվեն ապրիլի 22-ին և կընդգրկեն 10 եվրոպական երկրների տարածք։

Մասնակից երկրների նախնական ցուցակում ընդգրկված էր նաեւ Հայաստանը։ Սակայն քիչ անց հրապարակվեց թարմացված ցուցակը, որում մեր երկրի անունը նշված չէ։

Հաղորդվում է, որ բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից։