Արցախում հիվանդասենյակներ են առանձնացվել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Արցախում հիվանդասենյակներ են առանձնացվել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ. n- COV) լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ:

 Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան: