Որքան է պահանջում հայ միլիարդատերը Սպերցյանի համար

Որքան է պահանջում հայ միլիարդատերը Սպերցյանի համար

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Ռուսաստանում հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին։ Սպերցյանը, հիշեցնենք, հայ ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն է, որին մեծ ապագա է սպասվում, սակայն նրա տեղափոխությունը Եվրոպա այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ևս տեղի չունեցավ պայմանավորված մի շարք հանգամանքներով։

Առուստամյանը հարցազրույցի ժամանակ Սպերցյանին հստակ հարց է տվել, թե «Կրասնոդարի» սեփականատեր Սերգել Գալիցկին որքան գումար է պահանջում իրեն բաց թողնելու համար։ Սպերցյանը արձագանքել է, որ մոտավորապես 15 միլիոն եվրոյի մասին է խոսքը։ Ֆուտբոլիստը հավելել է նաև, որ իր տրանսֆերային արժեքի վերաբերյալ այս պահի դրությամբ ինքը նույնպես նույն տեսակետն ունի։ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին, հիշեցնենք, նույնպես հայկական արմատներ ունի ու բազմիցս խոսել է այդ մասին։ Գալիցկին, որը տարիներ առաջ տնօրինում էր երկրի մանրածախ խանութների ամենախոշոր ցանցը, առհասարակ հայկական ծագում ունեցող աշխարհում ամենահարուստ մարդն է, ում կարողությունը, ըստ «Ֆորբսի», ժամանակին գնահատվում էր  մոտ 10 միլիարդ դոլար: