Եվրոպական այս երկրում առկա է թռչնագրիպի բռնկում 

Եվրոպական այս երկրում առկա է թռչնագրիպի բռնկում 

Մեծ Բիտանիայում առկա է թռչնագրիպի բռնկում։ Մասնագետները կարծում են, որ այն Մեծ Բրիտանիայի պատմության մեջ այս հիվանդության ամենից հզոր բռնկումն է։ Հիվանդությունն արդեն ոչնչացրել է մի քանի միլիոն ֆերմերային թռչունների։ Բռնկման օջախը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում։

Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի դադարեցնեն հիվանդության տարածումը, սակայն ոչնչացված թռչունների ընդհանուր թիվը չափազանց մեծ է՝ մոտ 3 միլիոն։ SkyNews-ը նշում է, որ եթե ամեն բան այս տեմպով շարունակվի, ապա բրիտանացիները Սուրբ Ծննդյան համար հնդկահավ չեն ունենա՝ որպես ավանդական ճաշատեսակ սեղանին դնելու համար։