Նախատեսում են նավթի արդյունահանումը էականորեն կրճատել 

Նախատեսում են նավթի արդյունահանումը էականորեն կրճատել 

ՕՊԵԿ+-ը նախատեսում է էականորեն կրճատել նավթի հանույթը։ Այս մասին գրում է Financial Times պարբերականը։ Որոշումը կայացվելու է շուկայում նավթի ներկայիս գների պահպանմանը աջակցելու համար։

Հիշեցնենք, որ ՕՊԵԿ+-ի նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Վիեննայում։ 2,5 տարվա մեջ առաջին անգամ այն կլինի առկա ֆորմատով։ Կհրապարակվի նաեւ կազմակերպության մոինթորինգային կոմիտեի զեկույցը։ Հնարավոր է որոշվի, որ նոյեմբեր ամսին նավթի արդյունահանումը կկրճատվի 0,5-1 միլիոն բարել՝ օրական կտրվածքով։