Հանդիպել է Բայդենի եւ Էրդողանի խորհրդականների հետ

Հանդիպել է Բայդենի եւ Էրդողանի խորհրդականների հետ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ։

Օրակարգում ուկրաինական բանակին հետագա ռազմական օգնության ցուցաբերման հարցն է եղել, ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության։ Հանդիպումը կայացել է Թուրքիայում՝ Երմակի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում։ Հանդիպումը եղել է թե երկկողմ ֆորմատով՝ Երման-Քալըն, Երմակ-Սալիվան, թե եռակողմ ֆորմատով։

Ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է, որ Կիեւի համար կարեւոր է միջազգային անվտանգային երաշխիքների ստացումը, նախքան ՆԱՏՕ-ի անդամակցումը։