Հռոմի պապն աղոթում է Կովկասում խաղաղության համար
Հռոմի ֆրանցիսկոս պապը Կովկասում խաղաղության կոչ է անում, նաև հորդորում հրաժարվել ԼՂ խնդրի հետ կապված ցանկացած տարաձայնության ուժային լուծումներից: Այս մասին Սրբազան քահանայապետը հայտարարել է ավանդական քարոզի ժամանակ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին դիմելով:
«Մեզ տագնապալի լուրեր են հասնում Կովկասից: Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և հակամարտության կողմերին եմ դիմում՝ հորդորելով հստակ քայլեր անել եղբայրության և խնդիրներն առանց ուժի կիրառման լուծել»:
Կարծիքներ