Ռուսական «Спутник V» պատվաստանյութը հասավ Մեքսիկա
Կորոնավիրուսային հիվանդության դեմ նախատեսված ռուսական «Спутник V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը արդեն հասցվել է Մեքսիկա։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։
Պատվաստանյութի բեռը դիմավորել է մեքսիկական պատվիրակությունը, որի կազմում եղել են մեքսիկական իշխանությունների ներկայացուցիչներ, Մեխիկոյում ռուսական դեսպանատան աշխատակիցներ։ Հյուսիսային Ամերիկայում Մեքսիկան առաջին երկիրն է, որ գրանցել է ռուսական պատվաստանյութը եւ օգտագործելու է իր ժողովրդի իմունիզացիայի գործընթացում։
Կարծիքներ