Աշխարհահռչակ երգչուհուն տեղափոխել են հիվանդանոց

Աշխարհահռչակ երգչուհուն տեղափոխել են հիվանդանոց

Ամերիկացի հայտնի երգչուհի Մայլի Սայրուսին հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Սայրուսն իր ինստագրամյան էջում կիսվել է հիվանդանոցային լուսանկարով, կից գրելով, որ հույս ունի, որ շուտ կապաքինվի։ Սայրուսը նաեւ հրապարակել է կադրեր իր նոր ընկեր Կոդի Սիմփսոնի հետ։ Երգչուհին ասել է, որ երբ Կոդին սկսել է իր համար երգ նվագել կիթառի վրա, ինքն իրեն ավելի լավ է զգացել։