Փորձը ցույց տվեց, որ մենք այդ մակարդակին չենք հասել․ նրանք դա կազմակերպեցին, իսկ հասարակությունը լռեց․ Գյուլումյան

Փորձը ցույց տվեց, որ մենք այդ մակարդակին չենք հասել․ նրանք դա կազմակերպեցին, իսկ հասարակությունը լռեց․ Գյուլումյան

Այն, ինչ կատարվեց Սահմանադրական դատարանի հետ կապված իրադարձությունների ժամանակ, նման ընդգծված երեւույթ մենք չէինք ունեցել։ Սա իշխանություններին հաջողվեց անել ՍԴ-ով, կարողացան հարձակում կազմակերպել դատավորներ Ազարյանի եւ Բախշյանի վրա, իսկ հասարակությունը լռեց։  Այս մասին «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Այս հարցը ես բարձրացրել եմ 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ կասկածելով, որ երկրում ժողովրդավարության մակարդակը թույլ կտա իջեցնել դատավորների անձեռնմխելիության շեմը։ Փորձը ցույց տվեց, որ մենք այս մակարդակին չենք հասել, եւ դատավորները սկսեցին զգուշավորություն դրսեւորել։

Դրա համար մենք պետք է աշխատենք հասարակության հետ։Անկախ այն ժամանակվա գործող իշխանություններից, դատավորների նկատմամբ վստահության պակաս Հայաստանում  միշտ է եղել։ Թերեւս դա արվել է դատավորներին իրենց ազդեցության գոտում թողնելու համար։ Պետք է աշխատենք հասարակության հետ եւ ապահովենք, որ հասարակությունն ինքը շահագրգռված լինի պաշտպանել դատարանները»,- հավելեց նա։