«Փաստ». Հայտնի է, թե որքան է արժեցել Փաշինյանի պատվին մեծ ճաշկերույթին մասնակցելու մեկ տոմսը

«Փաստ». Հայտնի է, թե որքան է արժեցել Փաշինյանի պատվին մեծ ճաշկերույթին մասնակցելու մեկ տոմսը

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։


Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆում գործող պետական հաստատությունները, դեսպանատունը, հանրային լայն շրջանակները ներգրավված են եղել այդ տոմսերի իրացման գործում։ Տեղեկություն կա, որ անգամ որոշ կազմակերպությունների պարտադրվել է գնել որոշակի թվով տոմսեր, որպեսզի կարողանան վաճառքն ամբողջությամբ ապահովել։ 

Թե ինչ նպատակի են ծառայելու ճաշկերույթից գոյացած գումարները, ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ նախկինում ՀՀ նախագահների այցերի ժամանակ նույնպես տեղի են ունեցել նման ճաշկերույթներ, այդ թվում՝ երբեմն դարձյալ «տոմսով», և այդ գումարները հիմնականում ուղղվել են բարեգործական նպատակներով«Լ

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում