Երկիր մոլորակին մոտենում է մագնիսական փոթորիկ

Երկիր մոլորակին մոտենում է մագնիսական փոթորիկ

Սեպտեմբերի 27-ին Երկիր մոլորակը կարող է ենթարկվել տեւական մագնիսական փոթորիկի հարձակման։ Ըստ մասնագետների, փոթորիկի առաջին երկու օրերին երկրամագնիսական հարվածի ուժգնությունը համազոր կլինի G2 մակարդակի, ինչը նշանակում է, որ այն կլինի այս տարվա մեջ տեղի ունեցած ամենահզոր փոթորիկներից մեկը։ Այս ամսին գրում է «Московский комсомолец» պարբերականը։ Արդեն սեպտեմբերի 29-ին մագնիսական փոթորկի հզորությունը կնվազի, իսկ 30-ին արդեն կդառնա ավելի թույլ ու աննշան։ Մագնիսական այս փոթորիկն իր ծագումնաբանությամբ լիովին կրկնում է այս տարի արդեն տեղի ունեցած մյուս երկու փոթորիկներին, որոնք առաջացել էին արեւային քամու հետեւանքով։