Ինչու՞ է Գուտերեշն այցելել Կիև

Ինչու՞ է Գուտերեշն այցելել Կիև

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև, հայտնել են կազմակերպության ներկայացուցիչները։ 

Այսօր նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու հացահատիկի գործարքի երկարաձգումը, ինչպես նաև այլ արդիական հարցեր։

Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը ստորագրել են Ռուսաստանը և Ուկրաինան՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի մասնակցությամբ։ Գործարքի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 18-ին։

Հացահատիկի գործարքի պայմանների կատարումն ու երկարաձգումը չափազանց կարևոր է պարենային ապրանքների համաշխարհային գները զսպելու և սննդի պակասի դեմ պայքարելու համար, ինչը հատկապես ազդում է աղքատ երկրների վրա:

Պատերազմի սկզբից Ռուսաստանը Սև ծովի նավահանգիստներում արգելափակել է ուկրաինական ապրանքները, հիմնականում՝ հացահատիկն ու եգիպտացորենը,  ինչը մեծ խնդիրներ է առաջացրել համաշխարհային շուկայում։