Պետդեպը՝ ուկրաինացի զինվորականի մահապատժի տեսանյութի մասին

Պետդեպը՝ ուկրաինացի զինվորականի մահապատժի տեսանյութի մասին

ԱՄՆ իշխանությունները տեղյակ են այն տեսանյութի մասին, որը ցույց է տալիս անզեն ուկրաինացի զինվորի սպանությունը, ենթադրաբար, ռուսական գերության մեջ գտնվելիս։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հայտնում է CNN-ը։

«Փառք Ուկրաինային» ասելուց հետո անզեն ուկրաինացու մահապատժի սարսափելի կադրերը ապշեցնում են իրենց բարբարոսությամբ։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է ամաչի ինքն իրենից», - ասել է Փրայսը, հավելելով, որ նման վայրագությունները «ոտնահարում են պատերազմի տարրական կանոնները և տարրական մարդասիրությունն ու պարկեշտությունը»:
Փրայսը հավելել է, որ սա առաջին և հավանաբար վերջին ապացույցը չէ, որ Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական հանցագործություններ է կատարում։

Ուկրաինայի Զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ պարզել են մահացածի ինքնությունը՝ նա 30-րդ առանձնացված բրիգադի զինծառայող Տիմոֆեյ Շադուրան է։ Շադուրան անհետ կորել է 2023 թվականի փետրվարի 3-ից։ Մինչդեռ լրագրող Յուրի Բուտուսովը մահացածի մեկ այլ անուն է տվել՝ Նիժին քաղաքի տարածքային պաշտպանության 163-րդ գումարտակի կամավոր Ալեքսանդր Մացիևսկի։ Մացիևսկին գերի է ընկել ձմռանը՝ Սոլեդարի մոտ։