Ցեղասպանության թանգարանը տնօրենի նոր ԺՊ ունի

Ցեղասպանության թանգարանը տնօրենի նոր ԺՊ ունի

▪ Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում ՀՑԹԻ ողջ անձնակազմը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՑԹԻ արդեն նախկին տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ, ում պաշտոնավարման հնգամյա  ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 5-ին:

▪ Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց բոլորին անցած հինգ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով, որ ավարտելով տնօրենի պաշտոնավարումը՝ հետայսու կենտրոնանալու է գիտական աշխատանքի վրա՝ շարունակելով գործունեությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում (որպես գլխավոր գիտաշխատող) և ՀՑԹԻ-ում (որպես բաժնի վարիչ ոչ լրիվ դրույքով): Իրենց շնորհակալության և երախտիքի խոսքերն ասացին նաև ՀՑԹԻ աշխատակիցները՝ կարևորելով այն նվաճումները, որոնք ՀՑԹԻ-ն ունեցավ իր գործունեության բոլոր ոլորտներում վերջին հինգ տարիների ընթացքում, բարձր գնահատելով մարդկային և աշխատանքային հարաբերություններում Հարություն Մարությանի ցուցաբերած արժանիքները՝ վերջինիս մաղթելով գիտական նորանոր ձեռքբերումներ:  

▪ Միջոցառման ընթացքում ի գնահատումն իր կատարած աշխատանքի Հարություն Մարությանը պարգևատրվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի բոլոր ոլորտների զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու արցախյան հիմնախնդրի հանրահռչակման գործում իր տնօրինման հնգամյա ժամանակաշրջանում ունեցած նշանակալի ավանդի համար «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով:

▪ Նշենք, որ ՀՑԹԻ հոգաբարձուների խորհուրդը ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանին՝ պաշտոնավարման ժամկետ սահմանելով մինչև նոր տնօրենի ընտրությունը: