ԱՄՆ-ն սկսել է իր զորքերի դուրս բերումն Աֆղանստանից

ԱՄՆ-ն սկսել է իր զորքերի դուրս բերումն Աֆղանստանից

Պենտագոնում հայտարարել են, որ Միացյալ Նահանգները սկսել է իր զորքերի դուրս բերումն Աֆղանստանից, համաձայն «Թալիբանի» հետ կնքված համաձայնագրի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակված հայտարարության, համաձայն ամերիկա-աֆղանական հռչակագրի եւ ամերիկա-թալիբյան համաձայնագրի, կախված իրավիճակից, ԱՄՆ-ն իր ռազմական հավաքակազմը Աֆղանստանում 135 օրվա ընթացքում կրճատելու է մինչեւ 8,6 հազար զինվորականի։

Նշենք, որ մարտի երկուսին նշված համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Աֆղանստանից կսկսվի առանց հապաղման։