Մոսկվայում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված կոնֆերանս

Մոսկվայում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված կոնֆերանս

Մոսկվայում, Պրեդիդենտ-հոթելի մեծ սրահում ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը տեղի կունենա միջազգային կոնֆերանս՝ «Ցեղասպանություն․ Հիշողություն եւ Նախազգուշացում» խորագրով։ Այն կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության կողմից։

Միջոցառումը անցկացվում է Մոսկվայի քաղաքային կառավարության միջռեգիոնալ կապերի եւ ազգային քաղաքականության դեպարտամենտի աջակցությամբ։