Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մոտ 11 հազարով

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մոտ 11 հազարով

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 10 699 դեպքով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը Ռուսաստանում կազմում է 187859 մարդ։ Վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 96-ով։ Մահացությունների ընդհանուր թիվը 1723 է։

Հիշեցնենք, որ աշխարհում մայիսի 8-ի դրությամբ, նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդ է մոտ 4 միլիոն մարդ։ Մահացությունները մոտ 271 հազար է, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ մոտ 1,4 միլիոն։