Կորոնավիրուսը Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ է տարածվել աշխարհում

Կորոնավիրուսը Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ է տարածվել աշխարհում

Ես բժիշկ չեմ եւ չեմ կարող դիագնոզներ դնել: Ի՞նչ, դուք իսկապես կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ: Վստահեցնում եմ՝ ոչ։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կորոնավիրուսի տարածման թեմայի վերաբերյալ խոսելիս անդրադառնալով լրագրողների դիտարկումներին։

«Ես ինքս թեստ եմ հանձնել ու պատասխանը բացասական է։Դուք հիշում եք, որ ես հիվանդացել եմ, լավացել եմ, փառք Աստծո: Պատվաստվել եմ, կրկին պատվաստվել եմ 4-րդ դեղաչափով: Ես առաջինը պատվաստվել էի «Սպուտնիկով», բայց երկրորդը պատվաստվել եմ այլ պատվաստանյութով: Բժիշկներն ասացին, որ այդպես ավելի ճիշտ է, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս զույգերը փոխել պատվաստվելիս»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմային՝ Գրիգորյանը ասաց.«Այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում ու դա հաստատված է հայտարարություններով։ Կարծում եմ՝ սա շատ պոզիտիվ առաջընթաց է: Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, այդ աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։ Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են ու կոնկրետ նպատակ են հետապնդում։ Դա երկաթգծի կառուցումն է այն հատվածներում, որոնք Հայաստանի Հանրապետությանն են»։