Սենատորը կոչ է արել Կիևին զորակոչել 25 տարեկանից ցածր քաղաքացիներին

Սենատորը կոչ է արել Կիևին զորակոչել 25 տարեկանից ցածր քաղաքացիներին

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ է արել Ուկրաինային ռազմաճակատ ուղարկել մինչև 25 տարեկանից ցածր երիտասարդներին և արագ ընդունել մոբիլիզացիայի մասին օրենքը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

«Հուսով եմ՝ նրանք, որոնք իրավունք ունեն ծառայելու ուկրաինական բանակում, կմիանան։ Ես չեմ կարող հավատալ, որ խոսքը 27 տարեկանների մասին է: Դուք պայքարում եք ձեր կյանքի համար, ուրեմն պետք է ծառայեք, բայց ոչ՝ 25 կամ 27 տարեկանում։ Մեզ ավելի շատ մարդիկ են պետք»,- Ուկրաինա կատարած այցից հետո լրագրողներին ասել է Գրեմը:

Նա նաև հորդորել է ուկրաինացիներին չհիմնավորել իրենց զորակոչային որոշումները այն հանգամանքով, թե արդյո՞ք նրանց շարունակում է աջակցել ԱՄՆ-ն։

«Ինչ էլ անենք՝ պետք է պայքարեք։ Ինչ էլ որ մենք անենք, դու պայքարում եք ձեզ համար»,- ասել է սենատորը։