Ասել եմ`իրեն չպետք է գնդակահարեք, մեղադրանք առաջադրեցին դրա համար

Ասել եմ`իրեն չպետք է գնդակահարեք, մեղադրանք առաջադրեցին դրա համար

Գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր հայացքներով հայտնի Կարապետ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։

«Պրպտել են ֆեյսբուքյան էջս, բան չեն գտել, հանել են անցյալ տարվա գրառումներիցս մեկը, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է` եթե մեղավոր եմ,ինձ տարեք գնդակահարեք։ Ես էլ գրել էի, որ դու արժանի չես գնդակահարության, խոսել եմ պատերազմի, իր մեղքերի մասին,ասել, որ ինքը արժանի չէ գնդակահարության։ Ինձ մեղադրանք առաջադրվեց, քիչ առաջ փաստաբանիս հետ գնացի,ստորագրությամբ չբացակայելու գրություն ուզեցին, դատախազ Թ.Հարությունյանի կողմից հստակ նշված էր,որ քրեական հետապնդումը  պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով։ Զավեշտ է, որ  մեղադրանքի հիմքում դատախազը դրել է այն, որ հետպատերազմյան շրջանում քաղաքական և հասարակական լարվածությունը կարող է բերել անձանց նկատմամբ հաշվեհարդարի։էնքան  էին էջս փորփրել, որ անցյալ տարվա մայիսի 5 _ի այդ գրառումն էին գտել,որն  իմ փաստաբանի գնագատմամբ ` սահմանադրական իրավունքի յուրացում է,այսինքն ամբողջովին տեղավորվում է ազատ խոսքի իրավունքի տիրույթում։Դատախազի կողմից չկար հստակ հիմնավորում, թե ինչ վերլուծությունների հիման վրա է գնահատական տվել Հայաստանում  սոցիալական֊ քաղաքական լարվածության մասին»,-hraparak.am-ին փոխանցեց Կարապետ Պողոսյանը։