Ի՞նչ հարցեր են քննարկվում Ազգային ժողովի նիստում

Ի՞նչ հարցեր են քննարկվում Ազգային ժողովի նիստում

Ազգային ժողովում աշխատանքները շարունակվում են: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Օրակարգում է նաև Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Նիստերի օրակարգում են նաև մի քանի համաձայնագրերի վավերացման հարցեր՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը: