Մակրոնը ներողություն է խնդրել

Մակրոնը ներողություն է խնդրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել Արեւելյան Եվրոպայի երկրներից։ 
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բրատիսլավայում GLOBSEC ֆորումի ժամանակ Մակրոնի խոսքերին։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձներ նրանց, երբ նրանք նախազգուշացնում էին ՌԴ ծրագրերի մասին՝ նույնիսկ նախքան Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումը։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է «հին» և «նոր» Եվրոպայի բաժանման անթույլատրելիությունը՝ նկատի ունենալով ԵՄ-ի արևելյան և արևմտյան անդամների միջև Ռուսաստանին առնչվող հարցերում առկա տարաձայնությունները։
«Ոմանք ասում են, որ լռելով՝ մենք բաց թողեցինք հնարավորությունը։ Կարծում եմ՝ մենք բաց թողեցինք նաև ձեզ լսելու հնարավորությունը։ Հիմա դա անցյալում է»,- ասել է Մակրոնը։