Արսեն Թորոսյանը կընտրի՞ հոգեբուժարանի ներկայիս տնօրենին

Արսեն Թորոսյանը կընտրի՞ հոգեբուժարանի ներկայիս տնօրենին

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի մրցույթ է հայտարարված։ Մենք տեղեկացանք, որ ներկայիս տնօրեն Արեգա Հարությունյանը հնարավոր է կրկին նույն պաշտոնը չզբաղեցնի, նրան փոխարինի այլ անձ, որի անունը դեռեւս հայտնի չէ։ 

Նշենք, որ  լրացել է նրա պաշտոնավարման 5 տարին։

Հիշեցնենք, որ Արեգա Հակոբյանի վերաբերյալ այս տարիների ընթացքում բազմաթիվ դժգոհություններ են եղել, հոգեկան առողջության կենտրոնը բիզնեսի վայր դարձնելու վերաբերյալ նախարարին էին դիմել կենտրոնի բժիշկների մի մասը։ Մամուլը նաեւ գրել էր, որ մի թոշակառու բռնի ուժով տեղափոխվել էր հոգեբուժարան և շուրջ մեկ ամիս հարկադրաբար պահվել Արեգա Հակոբյանի ղեկավարած հիմնարկում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում տիկին Հակոբյանն ասաց, որ ինքը մասնակցելու է մրցույթին, այն տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, մրցակիցների մասին էլ ոչինչ չգիտի։

Հարցին, թե աշխատակիցներից դժգոհություններ են եղել, դա չի՞ խանգարի որ նա կրկին հաղթի, պատասխանեց․ «Մրցույթ ա լինելու, եւ վերջում նախարարը կորոշի։ Ինձանից երբեք աշխատողները չեն դժգոհել, իսկ անանուն նամակները, դրանք հիմք չեն եւ իրավունք չունեն հիմք ընդունելու»։

Նշենք, որ Արեգա Հակոբյանը 1997 թվականից աշխատում է այս կենտրոնում, սակայն 5 տարի է՝ ինչ զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։