Ամերիաբանկը առաջարկում է այլ բանկերի հաճախորդներին իրենց վարկերը տեղափոխել «Ամերիա»

Ամերիաբանկը առաջարկում է այլ բանկերի հաճախորդներին իրենց վարկերը տեղափոխել «Ամերիա»

«Մամուլի ասուլիսը նվիրված է բիզնեսի ֆինանսավորման նոր առաջարկներին, որոնք արդեն դեկտեմբերի 8-ից ուժի մեջ են մտել։ Այդ արշավները երկուսն են, մեկի մասին խոսել եմ, անդրադառնամ նաև երկրորդ արշավին, որը վերաբերվում է այլ բանկերում վարկեր ունեցող հաճախորդներին։ Տվյալ դեպքում նվազագույնը 20 մլնդ դրամ ու առավելագույնը 150 մլն դրամ փոքր ու միջին բիզնես հաճախորդները կարող են իրենց վարկերը արշավի ընթացքում  տեղափոխել Ամերիաբանկ ու ստանալ միանվագ 5 տոկոս գումար, որը կփոխհատուցի նաև այն ծախսերը, եթե այլ բանկերից տեղափոխություն անելիս այլ ծախսեր լինեն»,- այս մասին քիչ առաջ «Ամերիաբանկի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում իր ելությում ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

«Գաղափարն այն է, որ մինչև մարտի 31-ը արշավի ընթացքում վարկերը տեղափոխելով Ամերիաբանկ, միանվագ 5 տոկոս գումար է վճարվում, ինչպես ասացի, հաճախորդին։ Գումար է վճարվում իհարկե իմ նշած գումարների մասով հաճախորդներին։ Դրանից հետո արդեն նորից սկսվում են կիրառվել իմ կողմից հնչեցված բավականին մրցակցային տոկոսադրույքները։ Այսինքն ստացվում է, որ հաճախորդները իրենց այլ բանկի վարկը տեղափոխելով մեզ մոտ մի կողմից ստանում են բավականին բարձր մրցակցային պայմաններով տոկոսադրույք, մյուս կողմից ստանում են վարկի 5 տոկոսի չափով միանվագ գումար»,- հավելեց նա։