Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին Արմեն Դանիելյանին

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին Արմեն Դանիելյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը այսօրվա դատական նիստին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն դատավոր Արմեն Դանիելյանին։

Հիշեցնենք՝ այսօր Վերաքննիչ դատարանում քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը․ առաջին ատյանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:

Մյուս պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ նույն գործով բերված նախկին բողոքներով դատավորի կողմից ավելի վաղ թույլ են տրվել խախտումներ․ «Խոսքն ընդհանրապես այն մասին չէ՝ Դուք կարո՞ղ եք արդյոք օբյեկտիվ լինել, խոսքը Ձեր սուբյեկտիվության մասին է»։