Համազգային դամբանական

Համազգային դամբանական

Հիմա երևի կհասկամաք այն հերոսների հարգը, որոնք կռվում էին մինչև վերջին փամփուշտը, իսկ վերջում թշնամուն չէին հանձնվում՝ նռնակով պայթեցնում էին իրենց հետ թշնամուն։ Կհասկանաք, որ կռվող, պայքարող, ընդվզող  տեսակի վրա չեն գնում, նա է ժողովրդի ոգին։

Առողջապահության նախարարի այսօրվա  հայտարարությունը համազգային դամբարանական էր։ Դա նման էր դաշտից մազապուրծ փախչող հրամանատարի ելույթի։ Անգամ սովորական բժշկի կողմից անթույլատրելի է հիվանդին  հուսահատության հասցնելն ու խուճապի մեջ գցելը։ Առողջապահության համակարգի ղեկավարը մի ողջ ազգի է մատնում հուսահատության, խուճապի։ Ի՞նչ է նշանակում «․․․քանի դեռ ուժ ունենք, երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք․․․»։ Սրանք անթույլատրելի արտահայտություններ են, որովհետև խոսքը վերաբերվում է մի ողջ ազգի, երկրի։ Առողջապահության համակարգի ղեկավարն իրավունք չունի մի ողջ ազգի, երկրի ուժասպառության մասին խոսել։ Հրամանատարն անգամ մահվանն ընդառաջ գնալուց ոգևորում է իր զինվորներին, դուք ինչպե՞ս եք համարձակվում մինչև մարտի դաշտ մտնելը խոսել պարտության, ուժասպառության մասին։  Ոչ մեկը նման հրամանատարի ետևից չի գնա։ Ազգի գլխին մահախոսական գրելն է մնում, դա էլ ու․․․ վերջ։

Զուր չէ, երբ ասում ենք, որ ղեկավարը պիտի նվազագույնը Բանակ գնացած լինի, որպեսզի թշնամու առաջին փամփուշտից ձեռքերը վեր չբարձրացնի։