Ադրբեջանի քաղաքականությունը թե Արցախի, թե Հայաստանի նկատմամբ նույնական է

Ադրբեջանի քաղաքականությունը թե Արցախի, թե Հայաստանի նկատմամբ նույնական է

Ադրբեջանի քաղաքականությունը թե Արցախի, թե Հայաստանի նկատմամբ նույնական է: Արցախի դեպքում այն ավելի ցուցադրական է, բայց ընդհանուր առմամբ նույնական։ Տեռոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ջրային աղբյուրների մեկուսացում։ Վայոց ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում նույն բանն է կատարվում, խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արման Թաթոյանը:

«Ցուցադրում եմ հակառակորդի կողմից շրջապատված Ներքին Հանդ գյուղում տիրող իրավիճակի տեսագրությունը, որտեղ փետրվարին Ադրբեջանը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ սպանելով չորս զինծառայողների։ Դպրոցը, տները, ակումբն օկուպացված են։ Դպրոցից 700 մետր հեռավորության վրա ադրբեջանական դիրք կա, այնտեղից հստակ լսվում են նրանց դիրքերում խոսակցությունները, ու երբեք չգիտես, թե ինչ է նրանց մտքում։ Ջրի աղբյուրները զբաղեցված են, խմելու ջուր չկա, մարդիկ խմում են գետի ջուրը։ Նրանք չեն կարող այցելել հարազատների շիրիմներ կամ օկուպացված գերեզմանատուն։ Այգիներ, օկուպացված արոտներ. 2700 հեկտարը գրավված է, ևս 1000 հեկտարը վտանգավոր է օգտագործել՝ ադրբեջանական դիրքերի մոտ լինելու պատճառով»,- ասել է Թաթոյանը։