ՀԱՊԿ-ն ու ԵՄ-ն մեր մատղաշ տղերքն են․․․

ՀԱՊԿ-ն ու ԵՄ-ն մեր մատղաշ տղերքն են․․․

Փաստը հիմա փշի նման աչք է խոցում ու եթե դա էլ չի զգում երկրի ղեկը վերցրած ու իրեն ՀՀ ղեկավար հռչակած անձը ու առանց աչքը թարթելու «միշելներ է խաղացնում» ու իր խաղիկներով անշարժության մատնում հայ ժողովրդին, ուրեմն գնացքը վաղուց անցել է։ Ինքը գիտի այդ մասին, բայց ձև է բռնել, թե դեռ գնացքի, ինչ որ բանի է սպասում։ Ձև է բռնել, թե արևի  տակ չորացրած չորաթանով սահմանամերձ գյուղով Հայաստան է պահում։

Այն դեպքում, երբ սահմանամերձ արոտավայրերը թշնամուն է նվիրել ու չորաթանին էլ կարոտ է մնալու հայը։  Այ էդ չորաթանի պես քամել է հայ ժողովրդի սերուցքը, կարագը մածնից առանձնացրել, կերել , մնացած թթու հեղուկը մեզ  բաժին հանել։ Թթու հեղուկը, արցունքը քամել  է հայի սրտից ու փռել արևի տակ։

Ողջ Հայաստանն ես փռել արևի տակ․․․ Լավ էլ հասկանում է, որ չորաթան ուտելու համար  սար ու դաշտ է պետք, անասուններ են պետք, որ արածեն արոտավայրերում, մարդիկ են պետք սահմանամերձ գյուղերում, որ կարագը մածնից առանձնացնեն ու թանը քամեն, փռեն արևի տակ, ինչպես դու ես մեզ քամել ու փռել․․․ Ու՞ր են դրանք, ու՞ր են մեր սարերն ու արոտավայրերը, ի՞նչ երեսով ես գյուղամեջ դուրս գալիս, շրջիկ թատրոն խաղում։ Վերջը հասար այն բանին, որ Հայաստանից էլ թթու թանը թողեցիր։

ՀԱՊԿ-ը հանեցիր, բոլորին «քշա արեցիր» ու երկիրը թողեցիր եվրոդիտորդների հեռադիտակների հույսին։ Սա էլ որերորդ զոհն է՝ եվրոդիտորդների հեռադիտակների առաջ ու ինչքան զոհ պիտի տանք, որ հասկանաս, որ մեր ՀԱՊԿ-ն ու ԵՄ-ն այս մատղաշ տղաներն են, մեր պատվարը  այս մատղաշ տղաների մարմիններն են, որոնցից  11 հազարին դու և կնիկդ դասալիք եք համարում․․․Մինչև այս տղաների թիկունքը չամրացվի, մինչև նրանց չընդունես որպես ՀԱՊԿ ու ԵՄ և ավելին, այդ օրին ես մնալու՝ «միշելների հետևից վազող, աղաչող, պաղատող, հանձնող․․․»: