Նախկին նախագահի փաստաբանին կասկածում են թուրքական շահերի սպասարկման մեջ

Նախկին նախագահի փաստաբանին կասկածում են թուրքական շահերի սպասարկման մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիին կասկածում են թուրքական շահերի սպասարկման, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի օգտին լոբբիստական աշխատանք իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ջուլիանիի գործողությունները առաջին անգամ հարցեր առաջացրել են 2017 թվականին, երբ նա վարձվել է թուրք գործարար Ռեզա Զարաբայի շահերը ներկայացնելու համար՝ սանկցիաների շրջանցման եւ հարկերից խուսափելու գործում։

Այն ժամանակ Ջուլիանին անձամբ է խնդրել այն ժամանակվա Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին դադարեցնել Զարաբայի գործի քննությունը։ Սակայն հետագայում գործարարն իրեն մեղավոր է ճանաչել։

Բացի այդ, Ջուլիանին կոչ է արել Միացյալ Նահանգներից արտաքսել թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլա Գյուլենին, ով Անկարայում մեղադրվում է 16 թվականի հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ։