Ուկրաինան կմասնակցի՞ Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին

Ուկրաինան կմասնակցի՞ Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին

Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերին՝ Երևանում։ Այս մասին ասվում է Eurovoix հարթակում։

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ավելի վաղ հայտարարել էին, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»֊ում Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ 2022-ը» կանցկացվի դեկտեմբերի 11-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ինչպես հայտնի է, «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը Երևանում անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն անցկացվել է 2011 թվականին՝ Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո։