Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի

Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները: 

Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:

Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:

Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը... 

Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:

Հ.Գ.

Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու»։