44-ամյա աստղը ցուցանակ է պահել․ «Թրևիս, ես հղի եմ»

44-ամյա աստղը ցուցանակ է պահել․ «Թրևիս, ես հղի եմ»

Քորթնի Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ ամուսնու՝ Թրևիս Բարքերի համերգին հայտնելով իր հղիության մասին:

44-ամյա աստղը ցուցանակ է պահել, որտեղ գրված է՝ «Թրևիս, ես հղի եմ»:

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են անցյալ տարվա գարնանը։ Ավելի ուշ սիրահարները շքեղ հարսանիք են անցկացրել Պորտոֆինոյի ափին՝ հնագույն ամրոցի տարածքում։

Հիշեցնենք, որ Քորթնին նախկին ամուսին Սքոթ Դիսիկից ունի 3 երեխա՝ 13-ամյա Մեյսոնը, 10-ամյա Պենելոպան և 8-ամյա Ռեյնը։ Ի դեպ, Թրեվիսն ունի երկու ժառանգ նախկին կնոջից՝ Շաննա Մոկլերից, ում հետ ամուսնացած է եղել չորս տարի՝ 19-ամյա Լենդոնը և 17-ամյա Ալաբամա։