«Ոսկե ծիրան» Միջազգային մրցույթի ժյուրիում է ֆրանսուհի Կլեր Սիմոնը

«Ոսկե ծիրան» Միջազգային  մրցույթի ժյուրիում է ֆրանսուհի Կլեր Սիմոնը

Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային փառատոնի միջազգային լիամետրաժ մրցույթի ժյուրիում է ֆրանսուհի ականավոր մոնտաժող, ռեժիսոր և մանկավարժ Կլեր Սիմոնը, ում «Զվարճանքներ» և «Ամեն գնով» ֆիլմերը դարձել են ֆրանսիական վավերագրական կինոյի հեղափոխության մի մասը։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» կինափոռատոնի ֆեյսբուքյան էջից։

Այդ ժամանակից ի վեր նա հերթագայել է վավերագրական ու խաղարկային կինոն: Կլեր Սիմոնը կերպարներին նկարահանում է որպես հերոսների՝ «Զվարճանքներ»-ի մանուկներին, «Ամեն գնով»-ի լարված շեֆին, «Այլապես այո»-ի երեխաներ առևանգողին, «Այրվում է» ֆիլմի հրդեհող աղջկան, կանանց սիրահարված Միմիին, ընտանիքի պլանավորման խորհրդատու Նատալի Բային, Ռեդա Քաթեբի հանդեպ կրքով բռնված Նիկոլ Գարսիային «Հյուսիսային կայարան»-ում, Ստեֆանիին, որն իր հմայքներն է վաճառում  անտառներում, երիտասարդներին, որոնք գրոհում են ամրության վերածված Femis կինոդպրոցը, Հյուգոյի նման դպրոցականներին, որոնք լալիս են  իրենց ընտանիքների լռության պատճառով, նպարավաճառի որդուն և ժամանակակից գյուղապետին, Մարգըրիտ Դյուրասի հարցաքննվող սիրեկան Յան Անդրեային… Եվ կնոջ մարմնի վիպերգը… Վավերագրական թե գեղարվեստական ֆիլմ լինի, հարցը մեկն է. ի՞նչ է պատմությունը: Կյա՞նք։

Միաժամանակ Կլեր Սիմոնը դասավանդել է Փարիզ 8 և Փարիզ 7 համալսարաններում, Varan-ի կինոարվեստանոցներում և ղեկավարել հռչակավոր  Femis-ի  ռեժիսուրայի բաժինը։

Փառատոնից նաև հայտնում են, որ Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է վավերագրականի և խաղարկայինի զուգահեռներում ստեղծագործող ամենուշագրավ հեղինակներից մեկը ՝ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի նոմինանտ,  «Հատուկ հայացք» ծրագրի, ինչպես նաև Կոտբուսի և Կարլովի Վարիի փառատոների գլխավոր մրցանակակիր Սերգեյ Դվորցևոյը։

Վարպետության դասից բացի կցուցադրվի «Այկա» ֆիլմը, որի գլխավոր դերասանուհի Սամալ Եսլյամովան 2018-ին արժանացավ Կաննի 71-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղին:

«Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը։