«Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս». Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գրառումը

«Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս». Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գրառումը

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սոցիալական ցանցերում հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի լուսանկարը և գրել. «Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս»:

19-ամյա հարձակվողը Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական նորամուտը դուբլով նշեց Ուելսի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակում կայացած խաղում, որտեղ Հայաստանի թիմը Քարդիֆում հաղթեց 4-2 հաշվով: Ռանոսը դուբլ էր ձևակերպել նաև Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն առաջինն էր նրա համար Հայաստանի հավաքականի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայում ելույթ ունեցող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ձեռք էր բերել ազատ գործակալի կարգավիճակում «Բավարիայի» երկրորդ թիմից հեռացած Հրանտ-Լեոն Ռանոսին, որը պաշտոնապես նոր թիմի ֆուտբոլիստ կլինի հուլիսի 1-ից: