Իրաքյան ուժերը սպանել են «ԻԼԻՊ մսագործին»

Իրաքյան ուժերը սպանել են «ԻԼԻՊ մսագործին»

Իրաքի ժողովրդական զորահավաքի ստորաբաժանմանը հաջողվել է Դիյալա նահանգում սպանել Իսլամական պետության առաջնորդներից մեկին, որը հայտնի է որպես «ԻԼԻՊ մսագործ»:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը

Իրաքյան ուժերը, որոնք հայտնի են որպես Հաշդ ալ-Շա’աբի անունով, վերջերս Դիալայում նոր գործողություն են սկսել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Զեկույցի համաձայն՝ Հաշդ ալ-Շա’աբիի ուժերը թիրախավորել են ԻՊ ահաբեկիչների մնացորդները Դիյալայի Միքդադիյա քաղաքի մոտակայքում: Գործողության ընթացքում ձերբակալվել են ԻԼԻՊ-ի մի շարք տարրեր:

«Իրենց գործողությունների ընթացքում Ժողովրդական զորահավաքային ուժերը Միկդադիյայի մոտակայքում կարողացան սպանել «ԻԼԻՊ մսագործ» մականվամբ հայտնի Թաքֆիրի առաջնորդներից մեկին՝ Օսամա ալ-Նահրին», - հայտարարել է Դիյալայում Հաշդ ալ-Շա’աբիի ուժերի խոսնակ Սադիք ալ-Հուսսեյնին:

«Իրաքում անվտանգային զարգացումներից հետո ԻԼԻՊ ահաբեկչական մի շարք տարրեր վերջերս փորձեցին ներթափանցել Դիյալա նահանգի տարածքներ, բայց Հաշդ ալ-Շա’աբիի դիմադրության ուժերի ժամանակին միջամտությունը նրանց խանգարեց հասնել իրենց նպատակին», - գրել է «Մեհրը»: