Ռուսաստանը կսկսի Ղարաբաղի բնակիչներին ռուսական քաղաքացիություն տրամադրելու գործընթաց. Նիլ Հաուեր

Ռուսաստանը կսկսի Ղարաբաղի բնակիչներին ռուսական քաղաքացիություն տրամադրելու գործընթաց. Նիլ Հաուեր

Հակամարտությունների գծով թբիլիսաբնակ, ամերիկացի ռազմական լրագրող Նիլ Հաուերը, որն Արցախից լուսաբանում է ընթացիկ իրադարձությունները, թվիթերյան իր էջում հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթաց կարող է սկսել։

«ԼՂ կառավարության աղբյուրները ասում են, որ Ռուսաստանը կսկսի Ղարաբաղի բնակիչներին ռուսական քաղաքացիություն տրամադրելու գործընթաց առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Լուրերն արդեն շրջանառվում են, բայց հիմա պաշտոնյաները (անանուն խոսելով) դա ասում են: Այլ մանրամասներ դեռ չկան», - գրել է ռազմական լրագրողը։