Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կոչ է անում վաղը հավաքվել Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կոչ է անում վաղը հավաքվել Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ

ՇՏԱՊ ՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԹ՝ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կոչ է անում վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, հավաքվել Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար:

Հավաքի և երթի նպատակն է՝ մեր դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը կշարժվի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Խնդրում ենք ներկայանալ բացառապես Հայաստանի Հանրապետության դրոշներով:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ