Telegram-ը գնալով ավելի շատ է գործիք դառնում ահաբեկիչների ձեռքերում․ Կրեմլ

Telegram-ը գնալով ավելի շատ է գործիք դառնում ահաբեկիչների ձեռքերում․ Կրեմլ

Ռուսաստանում Telegram-ի արգելափակման ծրագրեր չկան, սակայն մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ահաբեկիչների կողմից այդ ռեսուրսի օգտագործմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պավել Դուրովից ավելի մեծ ուշադրություն են ակնկալում, որովհետև տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսը, որը մեծացել է մեր սերնդի աչքի առաջ, գնալով դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում՝ օգտագործվելով ահաբեկչական նպատակներով»,- ասել է նա SHOT-ին տված մեկնաբանությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Crocus City Hall»-ում ահաբեկչություն իրականացրած զինյալները հավաքագրվել են «Խորասանի ձայն» (ԻՊ-ի մասնաճյուղն է հանդիսանում - խմբ․) տելեգրման ալիքի միջոցով։ 

Բացի այդ, ձերբակալվածներից մեկը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ կուրատորները հենց Telegram-ի միջոցով են հրաման տվել սպանել համալիրի դահլիճում գտնվող բոլոր մարդկանց։