Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ. Վարդևանյան

Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ. Վարդևանյան

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, շնորհավորանքներից բացի անհրաժեշտ է նշել, որ պարտավոր ենք լինել Արցախի կողքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախում բնակվող մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները պետք է հստակ գիտակցեն, որ միասնական ենք, իրենց կողքին ենք:

Վստահ եմ այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում 19:30-ին ու միաժամանակ Ստեփանակերտում հստակ պնդելով, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանն այլընտրանք չկա: Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ:

Խնդրում եմ ուղղակի օգտագործեք այս առիթը և հարց տվեք, այս ընթացքում օրվա  իշխանությունները միջազգային իրավական բոլոր գործիքներն իրացրել են, թե ոչ:

Դիվանագիտական պահանջների նվազագույնը դրվել են, թե ոչ...»։